Բոլոր բառերի մեջ ամենակործանարար բառը «ՎԱՂԸ» բառն է:
Աղքատ, չառաջադիմող, դժբախտ, ոչ առողջ մարդիկ նրանք են, ովքեր առավել հաճախ են օգտագործում «ՎԱՂԸ» բառը: Նրանք սովորաբար ասում են. «Ես վաղը կսկսեմ ներդրումներ կատարել», «Ես վաղվանից առողջ սննդակարգ կպահպանեմ ու վարժություններ կկատարեմ», «Ես վաղը կսկսեմ կարդալ» և այլն:
«ՎԱՂԸ» բառը քայքայիչ բառ է, որն ավելի շատ կյանքեր է կործանել, քան որևէ այլ խոսք:
«ՎԱՂԸ» բառի հետ կապված խնդիրն այն է, որ ես երբեք վաղը չեմ տեսել: ՎԱՂԸ գոյություն չունի: Այն գոյություն ունի միայն երազողների և անհաջողակների գլուխներում: Ինչ-որ բան վաղվան հետաձգող մարդիկ, ի վերջո, հայտնվում են իրենց անցյալից եկող մեղքերի ու կործանարար սովորույթների աքցանների մեջ: Ես երբեք չեմ տեսել վաղը:
Ամենը, ինչ ես ունեմ, այսօրն է:
«ԱՅՍՕՐ»-ը նշանակում է այժմ, դա հաղթողների բառն է, իսկ ՎԱՂԸ՝ հնարավոր, բայց ավելի շուտ՝ երբեք է նշանակում, դա պարտվողների բառն է:
Վաղն սկսվում է այսօր: