Մեր ընկերները


Սյունե Հարությունյան

Սոցիալական աշխատանքի մագիստրոս, հանրային կապերի եւ կառավարման մասնագետ։

Ներկա պաշտոնը՝ MerSoft ընկերության մարքեթինգի գծով տնօրեն։ Աշխատել է երիտասարդական, ուսումնական կենտրոններում` որպես ծրագրերի ղեկավար։

Իրականացրել է հետազոտություններ հասարակագիտական եւ կրթական ոլորտներում։

Անհատական զարգացման թրեյնինգների բանախոս։

«Ապրի՛ր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնի առաջին պատասխանատուն (2012-13թթ.)։


Անի Բարսեղյան

«Ապրի՛ր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնի ադմինիստրատոր

Հոգեբան-խորհրդատու, թրեյներ։

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

 


Հրաչյա Ամիրյան

Մասնագիտությամբ՝ Հոգեբան, մանկավարժ

Ներկա պաշտոնը՝ «Ուրարտու» համալսարանի Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս

1997թ-ից իրականացնում է զարգացնող հոգեբանական սեմինարներ, թրեյնինգներ, ինչպես երիտասարդների, ուսանողների, այնպես էլ` կազմակերպությունների աշխատակազմերի համար:

Հանդիսանում է մասնագիտական և տասնյակ հանրամատչելի գրքերի հեղինակ, որոնց կարող եք ծանոթանալ մեր գրադարանում:


Նարինե Գալստյան

Հանրային կառավարման մասնագետ, եվրոպագետ, մարդկային ռեսուրսների կառավարիչ։

2016-17թթ․ «Ապրի՛ր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնի ադմինիստրատիվ գործերի պատասխանատու։

Ավարտել է Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների հանրային կառավարման բակալավրիատը, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Եվրոպագիտություն մագիստրոսական ծրագիրը:

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրականացրած ծրագրերի համագործակից:

Իրականացրել է հետազոտություն-վերլուծություն գյուղական համայնքների խնդիրների վերաբերյալ:

Նախկինում՝ «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերության կադրերի բաժնի աշխատակից:


Սոնա Կիրակոսյան

«Ապրի՛ր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնի նախկին ադմինիստրատոր։

Տնտեսագետ, թվային մարքեթինգի խորհրդատու։

Sonia՛h հագուստի առցանց խանութի հիմնադիր տնօրեն։


Նարեկ Թութիկյան

Ծրագրավորող, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ համակարգչային գիտությունների մագիստրոս։ Արաբագետ, արեւելագիտության բակալավր։

Ավարտել է Հայաստանի Ամերիկյան համալսարանը։

Աշխատում է «Մակադամիան» ՏՏ ընկերությունում որպես ծրագրային ապահովման ճարտարագետ եւ ԱՀԱԸ Հայաստանյան ներկայացուցչությունում որպես ՏՏ մասնագետ։

Մանկապատանեկան եւ երիտասարդական ճամբարներում եղել է ծրագրի կոորդինատոր, սպորտ ինստրուկտոր, ջոկատավար։


Արման Սարգսյան

Mans Mark ֆոտոստուդիայի հիմնադիր տնօրեն։

Մասնագիտությամբ՝ նկարիչ, գրաֆիկ դիզայներ, լուսանկարիչ։

Ավարտել է Հայաստանի Պետական Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի Կերպարվեստի բաժինը։ Առաջնորդների Զարգացման Կենտրոնի (ԱԶԿ) երկամյա դպրոցի շրջանավարտ։


Կարեն Սարգսյան

Գործառնական փորձառություն ունեցող բիզնես թրեյներ:

Խորհրդատվություն է իրականացնում ստարտափերի ստեղծման, կազմակերպությունների զարգացման եւ մարդկային ռեսուրսների կառավարման բնագավառներում:

Շահերի պաշտպանությամբ զբաղվող քաղաքացի, անհատական զարգացման մենթոր։ Աշխատելիս մեծապես ապավինում է անձնական փորձառությանը:


Ասյա Ղազարյան

«Քո «ես»-ի առանձնահատկությունները» դասընթացի բանախոս։

Մասնագիտությամբ՝ հոգեբան, մանկավարժ։

Աշխատում է Երեւանի «Անանիա Շիրակացու անվան ճեմարան» գիտակրթական համալիրում՝ որպես մանկավարժ-հոգեբան։


Ստեփան Ավանեսյան

Մասնագիտացումը՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրություն, կառավարում:

«Առաջնորդների Զարգացման Կենտրոնի» համահիմնադիր և դասախոս:

Դասավանդել է առաջնորդությանը վերաբերող բազմաթիվ առարկաներ:


Սառա Դեմիրճյան

Ներկա աշխատավայրը և պաշտոնը՝ «Էրասմուս+» միջազգային ծրագրերի կոորդինատոր/մենեջեր։

Մասնագիտությամբ՝ Տնտեսագետ, հաշվապահ։

Մասնակցել է մի շարք միջազգային բիզնես/սթարթ-ափ նախագծերի պլանավորման սեմինարների:

Նախկինում աշխատել է արդյունաբերական կազմակերպությունում որպես ներմուծման մասնագետ ու կրթական կենտրոնում որպես միջազգային ծրագրերի ղեկավար:


Ֆլորա Սարոյան

Տնտեսագետ, տեղեկատվական համակարգերի կառավարման մասնագետ:

Առողջության հիմունքներով սկսել է զբաղվել 2014 թվականից՝ մի շարք առողջական խնդիրները լուծելու նպատակով:

Ներկայումս ուսանում է Առողջության Միջազգային Ակադեմիայում՝ Առողջության Պահպանություն և Խորհրդատվություն մասնագիտացմամբ

Վարպետության դասեր է վարում «Ապրի’ր առողջ» խորագրով:


Էմի Լ․ Սենդրիջ

Բժշկական գիտությունների թեկնածու։

Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հանրային առողջության դպրոցի Համաճարակաբանության ասիստենտ-պրոֆեսոր։

 


Հովհաննես Բոպարլանյան (John Beauparlant)

Կամավորել է Հայաստանում անցկացված բազմաթիվ կրթական ծրագրերում։

Անգլերենի ուսուցիչ, մանկավարժ։