Կյանքի հմտությունները դրական վարքի ունակություններ են, որոնք հնարավորություն են տալիս մարդկանց արդյունավետ գործել՝ կյանքի պահանջներին ու մարտահրավերներին համապատասխան:
Որո՞նք են այն հմտությունները, որոնք առաջարկում է «Ապրիր երազանքդ» կենտրոնը:
Կյանքի հմտություններն օգնում են մարդկանց, զարգանալ դպրոցում, աշխատավայրում, համալսարանում և, առհասարակ, կյանքում:
21-րդ դարում ընդունված է կյանքի հմտություններ համարել ճկունությունը, նախաձեռնությունը, սոցիալական հմտությունները, արդյունավետությունը և առաջնորդությունը և այլն:
Ճկունություն
Հաշվի առնելով աշխարհում փոփոխությունների արագ տեմպերը, հարմարվելու եւ համակերպվելու ունակությունը շատ կարեւոր հմտություն է արդյունավետության հասնելու համար: Մարդիկ կարիք ունեն սովորելու , արագորեն վերլուծել այն, ինչ է տեղի ունենում շրջապատում եւ կարողանան հարմարվել այդ փոփոխություններին՝ միաժամանակ իրենց նպատակները պահելով դիտակետում և ձգտելով հասնել դրանց:
Նախնական պլաններին և ուղղությանը կուրորեն հետևելու փոխարեն, մարդիկ պետք է լինեն բավականաչափ ճկուն, որպեսզի կարողանան փոխել նպատակին հասնելու ճանապարհը, միևնույն ժամանակ չմոռանալով վերջնակետի և նպատակի մասին: Դրա համար առաջարկվում է.
- Ինքներդ Ձեր առջև նպատակներ դրեք
- Փնտրեք պատասխաններ
- Փնտրեք օգտակար տեղեկություններ
- Համագործակցեք ուրիշների հետ
- Ստեղծեք որևէ յուրահատուկ բան
- Գնահատեք կատարած աշխատանքը
- Զարգացրեք այն
- Կիսեք Ձեր հաջողությունները շրջապատի հետ
Նախաձեռնություն
Ձեռնարկատիրական ոգին հիմնված է նախաձեռնության վրա, պատրաստակամություն առաջ գնալու, ռիսկի դիմելու և գաղափարները իրականություն դարձնելու համար: Մշտապես փոփոխվող տնտեսական դաշտը պահանջում է մարդուն լինել նախաձեռնող: Մարդիկ պետք է իմանան, թե ինչպես պետք է նպատակներ դնեն իրենց առջև, պլանավորեն, և թե ինչպես են նրանք հասնեն իրենց նպատակներին:
Կարևոր է ունենալ ինքներս մեր առջև նպատակներ դնելու կարողություն, ինչպես նաև այդ նպատակներին հասնելու և պայքարելու ցանկություն և տրամադրվածություն:
Մարդիկ նախաձեռնող են դառնում, երբ.
- Հարցնում են
- Պլանավորում են
- Հետազոտություն են իրականացնում
- Ստեղծում են
- Բարելավում են
- Ներկայացնում են
Սոցիալական հմտություններ
Մարդիկ միշտ էլ եղել են սոցիալական էակներ, կապեր տեղծելով և կախված լինելով բազմաթիվ այլ մարդկանց հետ. Ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով մրդիկ ավելի մեծ կապեր են հաստատել իրենց շրջապատող աշխարհի հետ՝ լինելով միևնույն ժամանակ ուսանողներ՝ համալսարանում, ընկերներ՝ սոցիալական ցանցերում,ակտիվ խաղասերներ՝ օնլայն համակարգում և այլն: Ի hարկե, այս բոլոր միջավայրերում սոցիալական հմտությունները շատ կարևոր են: Ինչպես դեմ առ դեմ զրուցելիս, այնպես էլ սոցիալական կայքերում, անծանոթ մարդկանց հետ շփվելիս, միևնույնն է, մենք իրական մարդիկ ենք՝ իրական մտքերով, զգացմունքներով և կարիքներով:
Հետևաբար, մարդկանց համար սոցիալական հմտությունները զարգացնելու լավագույն ձևը շրջապատի հետ համագործակցելն ու շփվելն է: Երբ մարդիկ միաժամանակ աշխատում են մի որևէ ծրագրի վրա և ունեն միևնույն նպատակներն ու հետաքրքրությունները, այդ ժամանակ նրանց մոտ զարգանում են այնպիսի սոցիալական հմտություններ, ինչպիսիք են.
- համագործակցելու կարողություն
- փոխզիջման հմտություն
- որոշումների կայացման հմտություն
- շփման կարողություն
- հուզական բանականություն
- կառուցողական քննադատության հմտություն
- վստահություն
- Խոստումները պահելու ունակություն
- Աշխատանքի համաձայնեցում
Արդյունավետություն
ԱՄՆ-ում, վերջին ճգնաժամի հետևանքով մարդկանց աշխատանքի արտադրողականությունը աճել էր անհամեմատելի կերպով: Բոլոր այն աշխատավորները, ովքեր պահպանել էին իրենց աշխատանքը,ավելի արդյունավետ էին աշխատում, քան անցյալում: Աշխատավորների աշխատանքի արդյունավետության բարձրացումը ԱՄՆ-ում նշանակում էր, որ ավելի շատ արդյունք կա ավելի քիչ աշխատողների կողմից, ինչը նշանակում էր, որ աշխատաշուկան ավելի մրցունակ էր դառնում ճգնաժամից հետո, քան ճգնաժամի ընթացքում և այն աշխատակիցները, որոնց աշխատանքի մակարդակը շատ բարձր չէր, մնում էին հետ և, հետևաբար, դուրս գալիս աշխատանքից:
Հետազոտման և զարգացման ծրագրերի միջոցով մարդիկ ձեռք են բերում արդյունավետության այնպիսի ունակություններ, ինչպիսիք են
- Նպատակների որոշում
- Ծրագրերի մշակում
- Ժամանակի կառավարում
- Հետազոտություն
- Զարգացում
- Գնահատում և արժևորում
- Ծրագրերի վերանայում և շտկում
Առաջնորդություն
Առաջնորդությունը այնպիսի հմտությունների միավորում է, որի մեջ են մտնում կյանքի բազմաթիվ այլ հմտություններ: Լավագույն առաջնորդները նախաձեռնող են և ունեն ուժեղ սոցիալական հմտություններ, ճկուն են և արդյունավետ աշխատող: Լավագույն առաջնորդները`
- Սահմանում են նպատակներ
- Ոգեշնչում են ուրիշներին
- Ստեղծում են այնպիսի միջավայր, որտեղ բոլորը կկարողանան զարգացնել և կատարելագործել իրենց հմտությունները
- Կոնֆլիկտներ լուծելու իրական պրոֆեսիոնալներ են
- Քաջալերում են մյուսներին՝ իրենց նպատակներին հասնելու համար
- Միշտ հարգալից են բոլորի նկատմամբ
Այս ցուցակը բավական լավ բնութագրում է առաջնորդներին, և եթե դու նունպես լիդեր ես, ապա այսպիսի հմտությունների և ունակությունների առկայությունը միայն դրական կլինի քեզ համար:
Շարունակելի․․․