Առաջնո՞րդ

«Առաջնորդ» բառը կարող է ասոցացվել տարբեր արտահայտությունների հետ:

Օրինակ՝ քաղաքական առաջնորդ կամ hետազոտող՝ իր ամբողջ խմբի համար փակ և դժվարանցանելի ճանապարհներ բացող անձնավորություն, գործադիր, ով զարգացնում է իր կազմակերպությունը՝ մրցակցությունում հաղթանակի հասնելու համար։

Առաջնորդներն օգնում են թե՛ իրենք իրենց, և թե մյուսներին՝ կատարելու ճիշտ քայլեր: Նրանք նախանշում են ուղղություններ, կառուցում ոգեշնչող տեսլականներ և մշտապես ստեղծում են որևէ նոր բան: Առաջնորդ լինել նշանակում է կողմնորոշվել, թե ուր պետք է գնալ և թե որն է այն վերջնակետը, որին պետք է հասնել թիմային աշխատանքի դեպքում։

Նկատենք, որ մինչ առաջնորդները կազմում են հստակ նպատակներ և ուղղություններ, միևնույն ժամանակ նրանք պետք է օգտագործեն կազմակերպչական հմտություններ՝ իրենց շրջապատող մարդկանց դյուրին և արդյունավետ կերպով ճիշտ վերջնակետին հասցնելու համար:

Նկատենք՝ «առաջնորդությունը» տարբեր նշանակություններ ունի տարբեր մարդկանց համար և տարբեր իմաստներ՝ տարբեր իրավիճակների համար: Օրինակ՝ այն կարող է հասկացվել, որպես համայնքի առաջնորդ, կրոնական առաջնորդ, քաղաքական առաջնորդ և այլն:

Առաջնորդություն: Սահմանում

Ըստ «Վերափոխման առաջնորդության» տեսության, արդյունավետ առաջնորդը մի անձ է, ով.

  • ապագայի համար տեղծում է ոգեշնչող տեսիլք,
  • մարդկանց քաջալերում և ոգեշնչում է միանալ այդ տեսիլքի իրագործմանը,
  • կազմակերպում է տեսիլքի իրականացումը և դրան հասնելու համար անհրաժեշտ քայլերը,
  • մարզում է խմբին, խորհուրդներ տալիս, որպեսզի այն ավելի արդյունավետ լինի նպատակին հասնելու գործում։

1. Ապագայի համար ստեղծել ոգեշնչող տեսիլք

Բիզնեսում, տեսիլքը իրական, համոզիչ և գրավիչ նկարագրությունն է այն վերջնակետի, ուր ցանկանում է հասնել մարդը ապագայում: Տեսիլքը օգնում է ունենալ ուղղություն, սահմանել առաջնահերթություններ և օգնում է հասկանալ՝ արդյոք հասել եք այնտեղ, ուր ծրագրել էիք, թե՝ ոչ:

Տեսլական ստեղծելու համար առաջնորդները կենտրոնանում են կազմակերպության կարողությունների վրա՝ օգտագործելով տարբեր գործիքներ: Նրանք մտածում են ինչպես կարելի է զարգացնել իրենց արդյունաբերությունը, կամ՝ ինչպես կվարվեն նրանց մրցակիցները նման իրավիճակներում: Նրանք փորձում են հասկանալ՝ ինչպես արդյունավետ ներդրումներ կատարել, ինչպես ձևավորել իրենց բիզնեսը և ռազմավարությունը՝ ապագայում շուկայում հաջողության հասնելու համար:

Հետևաբար, առաջնորդություն, նշանակում է – խնդիրներ լուծել, մի քանի քայլ առաջ տեսնել,և մշտապես փորձել հասնել ավելիին, քան տվյալ պահին կա:

Տեսլականը կազմելուն և զարգացնելուն պես առաջնորդը պետք է այն դարձնի ազդեցիկ և համոզիչ: Ազդեցիկ տեսիքլը այն է, որը մարդիկ կարող են տեսնել, զգալ, հասկանալ և ընդունել: Արդյունավետ առաջնորդները ընդունակ են փոխանցել ապագայի այն պատկերը, որին կհասնեն տեսիլքները իրականացնելու դեպքում:

Այստեղ, առաջնորդությունը միավորում է տեսիլքի վերլուծական կողմը ընդհանուր արժեքներին, ստեղծելով որևէ իմաստալից նպատակ, որին և կհետևեն մարդիկ:

2. Մարդկանց քաջալերել և ոգեշնչել ՝ միանալու այդ տեսիլքի իրագործմանը

Որևէ նոր նախագիծ սկսելիս մարդիկ չափազանց ոգևորված են լինում, հետևաբար շատ հեշտ է այլ մարդկանց նույնպես ներգրավել այդ նախագծի մեջ: Չնայած, բավական դժվար կարող է լինել հետագայում այդ նույն ոգևորվածությունը պահելու ճանապարհներ գտնելը, հատկապես, եթե նախնական ծրագրի մեջ փոփոխություններ անելու կարիք կա: Առաջնորդները գիտակցում են սա, հետևաբար նրանք մշտապես փորձում են լրջորեն աշխատել, որպեսզի ծրագրի իրականացման ընթացքում մասնակիցներին քաջալերել՝ աշխատանքը նույն ոգևորությամբ շարունակելու համար:

Դրան հասնելու կարևորագույն ձևերից մեկը «ակնկալիքների տեսությունն» է:

Արդյունավետ առաջնորդները ընդունակ են միավորել երկու տարբեր ակնկալիքներ միաժամանակ.

  • Ակնկալիք, որ ծանր աշխատանքը հանգեցնում է լավ արդյունքի
  • Ակնկալիք, որ լավ արդյունքը հանգեցնում է ցանկալի պարգևների

Եվ հենց այս է, որ ոգեշնչում է մարդկանց աշխատել ջանասիրաբար՝ հաջողության հասնելու համար, քանի որ նրանք ակնկալում են վայելել պարգևներ՝ որպես իրենց աշխատանքի արդյունք:

Այստեղ մասնավորապես օգտակարն այն է, որ առաջնորդներն ունեն փորձագիտական ուժ: Մարդիկ հիանում են նրանցով և հավատում նրանց, որովհետև նրանք փորձառու են այն աների մեջ, ինչ որ անում են: Տվյալ առաջնորդներն ունեն վստահություն մյուսների մոտ, հետևաբար, նրանք վաստակել են լսելի լինելու և հետևելու արժանի լինելու իրավունքը: Դա, բնականաբար, շատ ավելի հեշտ է դարձնում ոգեշնչելն ու քաջալերելը այն մարդկանց, որոնց որ առաջնորդում են:

Առաջնորդները կարող են ոգեշնչել և քաջալերել մարդկանց իրենց բնական գրավչության և հրապուրանքի միջոցով, ինչպես նաև այլ աղբյուրներով, ինչպիսիք են վճարել հավելավճարները և այլն:

Չնայած, լավ առաջնորդները միշտ չէ, որ հիմնվում են նման եղանակով աշխատողներին ոգեշնչելու եղանակների վրա:

3. Կազմակերպել տեսիլքի իրականացումը

Սա առաջնորդության այն ոլորտն է, որը հիմնված է կազմակերպման վրա:

Առաջնորդները պետք է վստահ լինեն, որ այն ճանապարհը, որի միջոցով պետք է հասնել տեսիլքին, մանրակրկիտ կերպով կազմակերպված է կա՛մ հենց իրենց կողմից, կա՛մ հատուկ ընտրված կազմակերպիչների, կա՛մ կազմակերպիչների խմբի կողմից, ում որ առաջնորդը փոխանցում է պատասխանատվությունը:

Այս անելու համար խմբի անդամները կարիք ունեն իրականացնելու այն բոլոր նպատակները, որոնք հասցնելու են տեսիլքի իրականություն դառնալուն: Առաջնորդները պետք է նաև վստահ լինեն, որ ցանկացած փոփոխություն, որը տեղի է ունենում ծրագրի շրջանակներում, կազմակերպված է արդյունավետ կերպով և չի վնասում տեսիլքի իրականացմանը և դրա ժամկետներին: Սա թույլ է տալիս վստահ լինել, որ տեսլականն ապահովելու համար անհրաժեշտ փոփոխությունները կատարվում են հարթ եւ մանրակրկիտ կերպով:

4. Մարզել խմբին, խորհուրդներ տալ, որպեսզի այն ավելի արդյունավետ լինի նպատակին հասնելու գործում

Անհատական և թիմային զարգացումը կարևոր գործունեություններ են, որոնք իրականացվում են առաջնորդների կողմից: Թիմը զարգացնելու համար առաջնորդները նախ և առաջ պետք է գիտակցեն, թե որոնք են տվյալ թիմի շարժիչ ուժերը, որի արդյունքում առաջնորդը վստահ կարող է լինել, արդյո՞ք խմբի անդամները ունեն անհրաժեշտ հմտությունները և կարողությունները իրենց աշպատանքը իրանակացնելու և նպատակին ու տեսլականին հասնելու համար:

Դա կատարվում է կարծիքների կանոնավոր փոխանակմամբ,ինչպես նաև մարդկանց ուսուցելու և մարզելու միջոցով, որպեսզի ավելի զարգացվի անհատական և խմբայն արտադրողականությունը:

Առաջնորդ լինելը ենթադրում է նաև այլոց մեջ առաջնորդներ փնտրելը:

Խմբի անդամների մեջ առաջնորդի հատկանիշներ զարգացնելով, դու կկարողանաս ստեղծել մի միջավայր, որտեղ հաջողությունը կլինի շարունակական, և որն էլ հենց առաջնորդության լավագույն չափման միջոցն է:

Comments

comments