Ես հյուրանոցի ընդունարան մտա և ականատես եղա, թե հյուրանոցատերն ինչպես էր կոպտում ու վիրավորում աշխատակցուհուն․․․
Եվ երբ մոտեցա աշխատակցուհուն, մտածում էի, որ նա չափազանց անտրամադիր կլինի: Սակայն ոչ մի այդպիսի բան չկար: Նա ինձ դիմավորեց ամենաքաղաքավարի ձևով. «Բարի երեկո՛, սը՛ր», և սկսեց հանգիստ ձևակերպել սենյակը: Բանալին ստանալով՝ ես չդիմացա և ասացի.
— Ես հիանում եմ ձեր ինքնատիրապետումով: Դուք սքանչելիորեն կարողանում եք տիրապետել ձեզ:
— Բանն այն է, սը՛ր, որ ես չեմ կարող զայրանալ այդպիսի մարդկանց վրա, ինչպիսին նա է: Ախր նա ամենևին էլ ինձ վրա չէր գոռում: Ես ընդամենը «քավության նոխազ» դարձա նրա համար: Հավանաբար, այդ խեղճը պրոբլեներ ուներ իր կնոջ հետ, կամ խնդիրներ ուներ իր բիզնեսում: Իսկ, միգուցե, նա պարզապես օգտվեց առիթից, որպեսզի փոխհատուցի իր թերարժեքության բարդույթը և իրեն «ձիու վրա» զգա: Ես նրան այդ հնարավորությունը տվեցի: Բայց, իր էությամբ, նա, հավանաբար, սքանչելի մարդ է, ինչպիսին մարդկանց մեծամասնությունն է: Ես միջանցքով գնում էի դեպի վերելակն ու բարձրաձայն կրկնում էի. «Իր էությամբ, նա, հավանաբար, սքանչելի մարդ է, ինչպիսին մարդկանց մեծամասնությունն է»: Հաջորդ անգամ, երբ ինչ-որ մեկը ձեզ պատերազմ հայտարարի, հիշե՛ք այս բառերը և մի՛ կրակեք ի պատասխան: Նման իրավիճակում հաղթող կարելի դառնալ միայն հետևյալ ձևով.
Հարձակվողին թույլ տվեք կրակելով սպառի իր բոլոր փամփուշտները, այնուհետև մոռացե՛ք կատարվածի մասին:
Դևիդ Շվարց. «Մասշտաբային մտածելու արվեստը»/ հատված