Ինչպե՞ս ձեռք բերել ներքին խաղաղություն կոնֆլիկտի ժամանակ. մաս 2

Այս հոդվածի առաջին մասում մենք ծանոթացանք ներման օգուտներին:

Հիմա կծանոթանանք 11 գործնական քայլերի, որպեսզի կարողանանք ներել:

1․ Գնահատեք Ձեզ և իրավիճակը

Շատ կարևոր է, որ Դուք ճիշտ գնահատեք Ձեր զգացմունքները և դրանք ճիշտ արտահայտեք մարդկանց հանդեպ: Ներելու համար պետք է ճիշտ գնահատել՝ արդյո՞ք տվյալ իրավիճակը կամ անձը իրոք քեզ ցավ է պատճառել, արդյո՞ք դա եղել է դիտավորյալ քայլ: Այսինքն պետք է կողքից դիտարկել հասցված վիրավորանքը՝ դրան գնահատական տալու համար: Կարդալ ավելին

Ինչպե՞ս ձեռք բերել ներքին խաղաղություն կոնֆլիկտի ժամանակ

Ներումը շատ զգայուն թեմա է, քանի որ այն կապ ունի մարդկային զգացմունքների և կյանքի քաջածանոթ փորձառության հետ:

Կյանքի տարբեր պարագաներում և իրավիճակներում կարող եք հանդիպել նման օրինակների, որոնք կբերեն վիրավորանք, զայրույթ, ատելություն, դառնություն և այլն: Ահա նման զգացմունքներ պատճառող երևույթների կարճ ցանկ. Կարդալ ավելին

Կոնֆլիկտները լուծելու 6 եղանակները

6 կարճ, բայց օգտակար խորհուրդներ կյանքում առաջացած կոնֆլիկտները լուծելու վերաբերյալ

 «Ամեն անգամ, երբ որևէ մեկի հետ հակամարտության մեջ ես, կա մի գործոն, որը կարող է  փոփոխություն բերել. դա կամ վնասելու է ձեր հարաբերությունները, կամ խորացնելու է դրանք: Այդ գործոնը վերաբերմունքն է»: -Ուիլիամ Ջեյմս- (Ամերիկյան փիլիսոփա, մտածող և հոգեբան) Կարդալ ավելին

Բարկություն. մե՞նք ենք կառավարում բարկությունը, թե՞ բարկությունն է կառավարում մեզ

Բարկությունը նորմալ մարդկային զգացմունք է, որի հետ մենք ժամանակ առ ժամանակ առնչվում ենք, անկախ նրանից թե դա մեր բարկությունն է, թե ուրիշի: Ցավոք սրտի, բարկությունը հաճախ սխալ է ընկալվում: Շատ մարդիկ մտածում են, թե բարկությունը քայքայիչ զգացմունք է, սակայն կան մարդիկ, որոնք բարկությանը վերաբերվում են, որպես կառուցողական զգացմունքի: Կարդալ ավելին

Մտահոգություններդ հաղթահարելու ռազմավարություն

Մենք բախվում ենք տարբեր խնդիրների ու դժվարությունների, որոնք ծագում են աշխատավայրում, համալսարանում կամ անձնական կյանքում: Այս խնդիրները դժվարացնում են մեր կյանքը, զայրույթ ու մտահոգություն են առաջացնում: Դրանք մեր կյանքը պարզապես անտանելի են դարձնում: Մենք մտահոգվում ենք այս խնդիրներով և ցանկանում ենք լուծել դրանք: Դրանք կարող են կապված լինել առողջական, աշխատանքային, տնտեսական, ընտանեկան կամ քաղաքական/ազգային խնդիրների հետ: Կարդալ ավելին

Թերահավատություն սեփական ուժերի նկատմամբ աշխատավայրում (մաս 2)

Դուք կարող եք կարդալ հոդվածի առաջին մասը` այստեղ:

Այստեղ` երկրորդ մասում, մենք առաջարկում ենք մի քանի տարբերակ, որոնց օգնությամբ կարող եք հաղթահարել սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը:

Նախ, պետք է գիտակցել, որ հուզական վիճակը, ինչպիսին օրինակ` սեփական ուժերի հանդեպ թերահավատությունն է, որը զարգացել է երկար տարիների ընթացքում, չի կարող հաղթահարվել մի քանի շաբաթվա ընթացքում` մի քանի պարզ քայլեր կատարելով: Սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը կարող է հաղթահարվել: Սակայն դրա համար պահանջվում է ժամանակ և քրտնաջան աշխատանք: Կարդալ ավելին

Թերահավատություն սեփական ուժերի նկատմամբ աշխատավայրում (մաս 1)

Սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը հոգեբանական խնդիր է, որի դեմ շատ մարդիկ են պայքարում: Սա վերաբերում է ինչ-որ բան հաղթահարելու կարողության հանդեպ թերահավատության զգացումին: Այս անապահովության զգացումը կարող է հանգեցնել կասկածամտության ու անվճռականության: Եթե այդ զգացումը որևէ կերպ չհաղթահարվի, ապա կարող է մեզ մեր ընտրած ճանապարհից հետ կանգնեցնել կամ արմատապես հարվածի տակ դնել մեր սպասումները:

The Free Online Dictionary” բառարանը սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը սահմանում է` որպես սեփական անձի հանդեպ հավատքի և վստահության պակաս, ինչպես նաև ցանկացած անծանոթ իրավիճակին մարդկային բնական հակազդեցություն: Կարդալ ավելին

Հուզական բանականություն

Մենք հուզակա՞ն, թե՞ բանական էակներ ենք:

Մարդիկ միակ բանական արարածներն են երկրի վրա: Սակայն, մեր հույզերը շատ ավելի են ազդում մեր գործողությունների և խոսքի վրա, քան բանական միտքը:

Հուզական բանականություն՝ ի՞նչ է սա: Կարդալ ավելին

Էյնշտեյնի հաջողության 10 գաղտնիքները

1. Այն մարդը, ով երբեք չի սխալվել, երբեք չի փորձել ստեղծել նոր բան:

2. Երբ մարդ պարտվում է, իմանում է, թե ինչպես կարող է հաղթել, քան նա, ում հաջողությունը շուտ է տրվում:

3. Կրթությունը այն է, ինչ մնում է այն ամենից հետո, երբ մոռանում ես դպրոցում սովորածդ: 30 տարի հետո մոռանալու եք դպրոցում սովորածը, հիշվում է միայն այն, ինչ սովորել եք ինքնուրույն: Կարդալ ավելին

Բարձր հուզական բանականությամբ օժտված մարդկանց 7 սովորույթները

Բարձր հուզական բանականությամբ օժտված մարդիկ հակված են ավելի լավ աշխատելու իրենց աշխատավայրում: Այսպիսով, ո՞ր սովորույթներն են, որ նրանց առաջ են մղում:

Արդեն լայնատարած հայտնի է, որ հուզական բանականությունը կարևոր գործոն է մեր հաջողության ու երջանկության համար, ոչ միայն աշխատավայրում, այլ նաև մեր կյանքի բոլոր ոլորտներում և հարաբերություններում: Կարդալ ավելին