Փորձի՛ր խորհել, թե ինչպես է մտածում քո պոտենցիալ գործատուն…Անհրաժեշտ է, որ դու հասկանաս նրա մտքերը, որպեսզի կարողանաս համապատասխանաբար պատրաստվել և մշակել քո մոտեցման ռազմավարությունը:
Յուրաքանչյուր գործատու, լինի նա բիզնեսի կառավարիչ, Հասարակական կազմակերպության կամ պետական հաստատության ղեկավար, պետք է կատարի որոշակի քայլեր` իր աշխատանքը պահելու, առաջխաղացում ունենալու, ավելի շատ գումար վաստակելու կամ պարզապես ընկերության սեփականատերերի վրա դրական տպավորություն գործելու համար:
Գործատուները մեծ ճնշման տակ են՝ սահմանված նպատակները կատարելիս և արդյունքներ ստանալիս (եթե գործատուն այդպիսի նպատակներ չունի, նախընտրելի է նրա մոտ չաշխատել):
Գործատուն կարիք ունի այնպիսի մարդկանց, որոնք կօգնեն նրան իր նպատակներն իրագործել և թեթևացնել իր աշխատանքային բեռն ու ճնշումը:
Եթե ցանկանում ես, որ գործատուն քեզ աշխատանքի ընդունի, հարկավոր է ապացուցել նրան, որ դու կօգնես իրագործելու իր նպատակները, և քո ծառայության շնորհիվ նա ավելի մեծ հաջողություն և ավելի քիչ անհանգստանալու առիթ կունենա:
Մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, ոչ բարեգործական կազմակերպության գործատուներ են: Համենայն դեպս, նրանք բարեգործություն չեն անում՝ աշխատանքի ընդունելու միջոցով: Նա քեզ աշխատանք չի տա այն պատճառով, որ դու շուտով ամուսնանալու ես և աշխատանքի կարիք ես ունենալու: Ոչ էլ քեզ աշխատանք կտա, քանի որ քո ընտանիքը աղքատ է, և ընտանիքիդ ամենօրյա հացի հույսը դու ես:
Նրանք քեզ աշխատավարձ կտան միայն այն ժամանակ, երբ դու օգնես նրանց ավելի շատ գումար վաստակել և օգնել նրանց` հասնելու իրենց նպատակներին:
Դու կարող ես մտածել․ «Դու ոչ մի նոր բան չես ասում»։
Անկեղծ ասած` գրծատուն հետաքրքրված չէ այն մարդկանցով, ովքեր աշխատանք են ուզում: Նա հետաքրքրված է այն մարդկանցով, ովքեր ուզում են կազմակերպության համար լավ գործ անել, ովքեր ընդունակ են և պատրաստակամ` քրտնաջան աշխատելու և աշխատանքում ձեռքբերումներ ունենալու։
Թույլ տուր քեզ մի գաղտնիք բացել: Լավ աշխատողները շատ քիչ են: Եթե գործատուն նրանցից մեկին գտնում է, նա ամեն գնով կպահի նրան: Նա աշխատանքն այնպես հետաքրքիր և գրավիչ կդարձնի, որ աշխատողն էլ ուրիշ ոչ մի տեղ չի ցանկանա գնալ:
Աշխատանք գտնելը շատ հեշտ է և, միևնույն ժամանակ, շատ դժվար։ Հեշտ է, որովհետև, երբ դու վճռական և պատրաստակամ ես` զոհաբերություններ կատարելու ու տքնաջան աշխատելու, դու անպայման աշխատանք կգտնես։ Դժվար է, որովհետև շատ մարդիկ պատրաստակամ չեն շատ աշխատելու:
Ընտրությունը քո՛նն է:
Հիմա թույլ տուր քեզ մի քանի խորհուրդներ տալ, որոնք կօգնեն քեզ այդ ճանապարհին:
Այժմ, մտածիր սրանց մասին և կիրառիր դրանք` ներդնելով առավելագույն ներուժդ :
- Ճանաչիր քո հմտությունները և թե ինչ մասնագիտություն ես ցանկանում ունենալ:
- Շարունակ հմտացիր քո մասնագիտության մեջ: Ավելի շատ սովորիր, քան համալսարանում են քեզ սովորեցնում: Համացանցից օգտվիր, գրքեր կարդա, այդ բնագավառի մասնագետների հետ զրուցիր:
- Կամավորական աշխատանք կատարիր այնտեղ, որտեղ կարող ես սովորել:
- Ոգևորված եղիր քո մասնագիտությամբ: Սիրի՛ր և վայելի՛ր դա: Եվ թո՛ղ քո ոգևորությունը երևա:
- Տիրապետիր մարդկային հմտությունների: Աշխատանքում դու մարդկանց կարիքը կունենաս:
- Մարդիկ, որոնք քեզ սիրում են, պատրաստ կլինեն քեզ օգնել: Այնպես քեզ դրսևորիր, որ ընկերներ ձեռք բերես: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխատանքում հաջողության հասնելու համար մարդկային հմտությունների տիրապետումն առավել կարևոր է, քան գիտելիքն ու ընդունակությունը:
- Ուսումնասիրի’ր այն կազմակերպությունը, որտեղ ուզում ես աշխատել` իրենց արտադրանքը, ծառայությունները, նպատակները և այլն:
- Ուսումնասիրիր այն աշխատանքը, որն ուզում ես ունենալ, և թե այն կատարելու համար ինչ հմտություններ են պահանջվում:
- Հարցազրույցի ժամանակ, քո աշխատանքային հայտի, անձնական թերթիկի և ուղեկցող նամակի մեջ պատմիր պոտենցիալ գործատուին` ինչպես կարող ես օգնել նրան` իր նպատակներին հասնելու համար:
- Վերոհիշյալ գաղափարներն իրականացնելը հեշտ չէ, այնուամենայնիվ, դա հնարավոր է, եթե դու վճռական ես տրամադրված: Սրանցից որոշները պահանջում են ներքին փոփոխություններ` մտածելակերպի և արժեքների փոփոխություն: