Մարմնի լեզուն․ բացահայտի՛ր դիմացինիդ թաքնված մտքերը

Ձեր կյանքում հաստատ եղել են դեպքեր, երբ ցանկություն եք ունեցել զրուցակցի ժեստերից կռահել, թե ինչ է նա մտածում: Մարմնի յուրաքանչյուր շարժում տալիս է որոշակի ինֆորմացիա, արտահայտում է մարդու տրամադրությունը, հույզերն ու զգացմունքները: Իսկ թե ինչպես դրանք ճիշտ մեկնաբանել, կօգնի հասկանալ «Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոնի հիմնադիր նախագահ, հոգեբան, թրեյներ Աշխեն Մկոյանը: 

Թրեյնինգի ընթացքում դուք կիմանաք.

* Ինչպես մարզել մարմնի լեզուն «կարդալու» հմտությունները
* Ինչի՞ն ուշադրություն դարձնել շփման ժամանակ
* Ի՞նչ և ինչպե՞ս է «խոսում» մեր մարմինը
* Ո՞րն է մեր մարմնի ամենաազնիվ մասը և ինչու՞
* Ինչպես «գուշակել» դիմացինի հոգեվիճակը մարմնի լեզվի միջոցով
* Հնարավո՞ր է արդյոք բացահայտել սուտը մարմնի լեզվի օգնությամբ
* Սեփական մարմնից ուղարկվող ազդանշանների կառավարում

Կարճ ասած, երբ ամեն ինչ հասկանալի է առանց խոսքերի:

Շտապե՛ք գրանցվել։

Մուտքն ազատ է:

Հասցե՝ ք․ Երևան, Բաղրամյան 18։
Հեռ․՝ 096 00 23 83։

Comments

comments