Բենջամին Ֆրանկլինը (1706-1790թթ.) համարվում է Միացյալ Նահանգների միակ նախագահը, ով երբեք չի եղել Միացյալ Նահանգների «նախագահ»:
Բենջամին Ֆրանկլինը Միացյալ Նահանգների հիմնադիրներից մեկն է: Նա առաջատար հեղինակ էր, քաղաքական տեսաբան, քաղաքագետ, գիտնական, մի շարք գյուտերի հեղինակ, երաժիշտ, երգիծաբան, քաղաքական ակտիվիստ, պետական գործիչ և դիվանագետ:
Լինելով ձգտող և աշխատելով իր ինքնազարգացման վրա՝ Բենջամին Ֆրանկլինն իր կյանքում ունեցել է մեծ ձեռքբերումներ: Նրան է պատկանում կայծակի համար նախատեսված ձողի, վառելիք խնայող վառարանի և այլ գյուտերի ստեղծումը: Բայց ամենամեծ ձեռքբերումներից մեկն այն է, որ նա հիմնում է հինգ հոգուց բաղկացած խումբ, ովքեր 1776 թ-ին ներկայացնում են Միացյալ Նահանգների Անկախության Հռչակագիրը, իսկ հետագայում՝ Սահմանադրությունը:
Բենջամին Ֆրանկլինի 13 արժանիքները․
Բենջամին Ֆրանկլինը փորձել է մշակել իր բնավորությունը` ըստ 13 արժանիքների, որոնք ձևավորվում են 20 տարեկանում (1726 թ.), և դրանցով առաջնորդվում է իր կյանքի հետագա տարիներին:
1․ Ժուժկալություն․ մի՛ կերեք մինչև բթանալը, և մի խմեք մինչև ուռչելը
2․ Լռություն․ խոսեք միայն այն, ինչը օգտակար կլինի Ձեզ և ուրիշներին, խուսափեք դատարկ խոսակցություններից։
3․ Կարգ ու կանոն․ թող ձեր իրերը լինեն իրենց տեղերում, իսկ ձեր գործի ամեն բաժնին տրամադրեք ժամանակ։
4․ Որոշում․ որոշեք կատարել այն, ինչ պետք է, և անպայման կատարեք այն, ինչ որոշել եք։
5․ Չափավորություն․ ձեր ծախսերը թող օգտակար լինեն ձեզ և ուրիշներին, այսինքն՝ ոչինչ մի վատնեք։
6․ Արդյունավետություն․ ժամանակ մի՛ կորցրեք, միշտ զբաղված եղեք ինչ-որ բանով, բոլոր անհարկի գործերը հանեք ձեր առօրյայից։
7․ Անկեղծություն․ կիրառե՛ք չվիրավորող խորամանկություն, թող ձեր միտքը լինի անկեղծ ու մաքուր, իսկ խոսելիս եղեք կոնկրետ։
8․ Արդարություն․ ոչ մեկին վնաս մի՛ պատճառեք, բայց և բաց մի թողեք այն օգուտը, որը Ձեզ է պատկանում։
9․ Զսպվածություն․ խուսափե՛ք ծայրահեղություններից; Հետ պահեք Ձեզ ցավ պատճառող վիրավորանքներից այնքանով, որքանով կարծում եք` դրանք արժանի են:
10․ Մաքրություն․ մի՛ հանդուրժեք անմաքրությունը հագուստի, մարմնի և կացարանի մեջ։
11․ Հանդարտություն․ մանրուքներից, ինչպես նաև դժբախտ կամ անխուսափելի պատահարներից մի՛ վրդովվեք։
12․ Ողջախոհություն․ հազվադեպ օգտագործեք սեռական կարողությունը՝ միայն առողջական ու զավակներ ունենալու նպատակով, բայց ոչ տկարանալու, ձեր կամ ուրիշների անունը պատվազրկելու և խաղաղությունը կորցնելու հաշվին։
13․ Խոնարհություն․ Ձգտեք նմանվել Հիսուսին ու Սոկրատին: