Բարձր հուզական բանականությամբ օժտված մարդկանց 7 սովորույթները

Բարձր հուզական բանականությամբ օժտված մարդիկ հակված են ավելի լավ աշխատելու իրենց աշխատավայրում: Այսպիսով, ո՞ր սովորույթներն են, որ նրանց առաջ են մղում:

Արդեն լայնատարած հայտնի է, որ հուզական բանականությունը կարևոր գործոն է մեր հաջողության ու երջանկության համար, ոչ միայն աշխատավայրում, այլ նաև մեր կյանքի բոլոր ոլորտներում և հարաբերություններում:

Այսպիսով, ի՞նչն է հուզական բանականությամբ օժտված մարդկանց առաջ մղում: Ահա այն 7 սովորույթները, որ հուզական բանականությամբ մարդիկ ունեն.

1. Նրանք կենտրոնանում են դրականի վրա

Չհերքելով վատ նորությունները` հուզական բանականությամբ մարդիկ գիտակցաբար որոշում են կայացնում խնդիրների վրա շատ ժամանակ ու էներգիա չկենտրոնացնել և չվատնել: Ավելին, նրանք տարբեր իրավիճակներում խնդրի համար դրական կողմեր և լուծումներ են փնտրում: Այս մարդիկ կենտրոնանում են այն բանի վրա թե ինչ կարող են անել և ինչն է իրենց ազդեցության տակ:

2. Նրանք շրջապատում են իրենց դրական մարդկանցով

ուզական բանականությամբ օժտված մարդիկ չեն վատնում շատ ժամանակ բողոքողներին լսելու և հակված են խուսափելու բացասական մարդկանցից: Նրանք գիտակցում են, որ բացասական մարդիկ էներգիա խլողներ են և չեն ուզում թույլ տալ ուրիշներին սպառել իրենց աշխուժությունը: Քանի որ նրանք միշտ փնտրում են լուծումներ և դրական կողմեր իրավիճակներում, բացասական մարդիկ որպես կանոն խուսափում են դրական մարդկանցից և նախընտրում են լինել այլ բացասական մարդկանց հետ:

Հուզական բանականությամբ օժտված մարդիկ ժամանակ են անցկացնում այլ դրական մարդկանց հետ և նայում են կյանքի վառ կողմին: Այս մարդիկ կարծես հակված են ժպտալու և ծիծաղը հրաշալի է գործում և հրապուրում այլ դրական մարդկանց: Նրանց ջերմությունը, բաց լինելը և հոգատար վերաբերմունքը առաջնորդում է մյուսներին դիտարկել նրանց որպես վստահելի մեկը:

3. Նրանք ունակ են որոշել սահմաններ և լինել հաստատակամ, երբ անհրաժեշտ է

Չնայած նրանց ընկերական, բաց բնույթը կարող է առօրյայում թվալ պարտադրողական, մարդիկ բարձր հուզական բանականությամբ ունակ են որոշել սահմաններ և հաստատակամ լինել, երբ դրա կարիքը կա: Նրանք ցուցաբերում են քաղաքավարություն և ուշադրություն, բայց միևնույն ժամանակ մնում են հաստատուն:

Նրանք անիմաստ թշնամիներ ձեռք չեն բերում: Նրանց պատասխանը կոնֆլիկտային իրավիճակներին չափված է, ոչ ուռճացված և համապատասխան է իրավիճակին: Նրանք մտածում են նախքան խոսելը և իրենք իրենց ժամանակ են տալիս հանգստանալու, եթե նրանց էմոցիաները դառնում են գերակշռող: Բարձր հուզական բանականությամբ օժտված մարդիկ կառավարում են իրենց ժամանակը և պարտականությունները, և գիտեն երբ պետք է ասեն «ոչ»:

4. Նրանք առաջադեմ մտածողներ են և կարողանում են առաջ շարժվել անցյալից

Մարդիկ բարձր հուզական բանականությամբ չափից դուրս զբաղված են մտածելով ապագայի հնարավորությունների մասին, որ վատնեն ժամանակ ինչ որ բաների վրա որ անցյալում չեն կատարվել:Նրանք սովորում են իրենց անցյալի ձախողումներից և ներդնում իրենց ապագայի գործողությունների մեջ: Նրանք երբեք չեն դիտարկում ձախողումը որպես մշտական երևույթ կամ իրենց անձի հետևանք:

5. Նրանք ուղիներ են փնտրում դարձնելու իրենց կյանքը ավելի ուրախ, երջանիկ ու հետաքրքիր

Աշխատավայրում, տանը կամ ընկերների շրջապատում բարձր հուզական բանականությամբ օժտված մարդիկ գիտեն ինչն է իրենց երջանիկ դարձնում և փնտրում են հնարավորություններ ընդլայնելու խրախճանքը: Նրանք հաճույք են ստանում և բավարարված են լինում ուրիշներին երջանիկ ու բավարարված տեսնելով, և անում են այն ամենը, ինչ կարող են մեկ ուրիշի օրը պայծառեցնելու համար:

6. Նրանք որոշում են իմաստուն կերպով ծախսել իրենց էներգիան

Բացի այն, որ այս լուսավոր մարդիկ կարողանում են առաջ շարժվել անցյալի չնախատեսված սխալներից, նրանք նաև կարողանում են առաջ շարժվել ուրիշների հետ ունեցած կոնֆլիկտներից: Բարձր հուզական բանականությամբ օժտված մարդիկ չեն զայրանում թե ինչպես ուրիշները վերաբերվեցին իրենց հետ, բավական է օգտագործել կատարվածը զգոն լինելու համար, որ թույլ չտան դա նորից կատարվի: ՛՛Հիմարեցրիր ինձ մի անգամ, ամոթ քեզ, հիմարեցրիր ինձ երկրորդ անգամ, ամոթ ինձ՛՛ սա նրանց նշանաբանն է: Մինչ նրանք շարժվում են առաջ ու ներում, նրանք չեն մոռանում և դժվար թե նորից ընկնեն նման իրավիճակների մեջ:

7. Շարունակ սովորում և աճում են դեպի անկախություն

Բարձր հուզական բանականությամբ օժտված մարդիկ ամբողջ կյանքում սովորում են, հաստատկանորեն աճում, զարգանում, բաց են նոր գաղափարների համար և միշտ կամենում են սովորել ուրիշներից: Քննադատ մտածողներ լինելով, նրանք բաց են փոխելու իրենց միտքը, եթե ինչ-որ մեկը ներկայացնում է ավելի լավ գաղափար: Քանի դեռ նրանք բաց են մյուսների գաղափարների համար և շարունակաբար հավաքում են նոր ինֆորմացիա, նրանք անվերջ վստահ են իրենց վրա իրենց համար լավագույն որոշումները կայացնելու իրենց համար:

Comments

comments