Ո՞վ է իմ լավագույն ընկերը եւ իմ վատագույն թշնամին. ո՞վ եմ ես
«Ապրի՛ր երազանքդ» կյանքի հմտությունների կենտրոնում իրականացվում է 2 հանդիպումից բաղկացած «Ո՞վ եմ ես» սեմինարը, որի նկարագրությանը կարող եք մանրամասն ծանոթանալ ստորև:
Գրանցման համար այցելեք այս հղումով՝ https://goo.gl/forms/uYt277yoLBcYdFbY2
Սեմինարի նկարագրություն
Այս սեմինարը մեզ կօգնի հասկանալ` ո՞վ ենք մենք իրականում: Մենք կուսումնասիրենք տարբեր ներքին ուժեր, որոնք մեզ մղում են որոշակի գործողությունների, կբացահայտենք, որ կարող ենք լինել մեր վատագույն թշնամին ու լավագույն ընկերը:
Սեմինարի շրջանակներում կանդրադառնանք այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ անհատականության ձևավորումը, անձի տեսակները, ինչպես նաև` ինչպես ձևավորել առողջ անհատականություն:
Հատուկ ուշադրություն կդարձնենք բանականության այն տեսակին, որին հոգեբանները և կառավարման մասնագետները անդրադարձել են վերջին քսանամյակում:
Բոլորս գիտենք մտավոր զարգացման գործակցի՝ IQ-ի մասին, որը հանդիսանում է մտավոր ունակությունների չափման հիմնական տեսակը: Հայտնի է, որ բարձր IQ-ով մարդիկ ավելի բարձր ցուցանիշներ ունեն ճշգրիտ գիտություններում, ինչպես օրինակ` տրամաբանությունը, մաթեմատիկան, ռացիոնալ մտածողությունը:
Ավելի քան հարյուր տարի գիտնականները, հատկապես՝ հոգեբանները, հավատում էին, որ հաջողության գրավականը բարձր մտավոր կարողություններն են: Ըստ նրանց՝ բարձր IQ ունեցող մարդիկ համարվում են կյանքում հաջողված: 1990-ականներին գիտնականները սկսեցին գիտակցել, որ կյանքի հաջողության, անձնային բավարարվածության համար հուզական բանականությունը (Emotional Intelligence) նույնքան կարևոր է, որքան IQ-ն:
Այս սեմինարն ուղղված է բարձր հուզական բանականության համար անհրաժեշտ հմտությունների ուսումնասիրմանը և թե ինչպես է պետք ձեռք բերել այդ հմտությունները:
Գրանցման համար այցելեք այս հղումով՝ https://goo.gl/forms/uYt277yoLBcYdFbY2
Այս սեմինարը հնարավորություն կընձեռի յուրաքաչյուրիդ դառնալ Ձեր լավագույն ընկերը:
Հանդիպումները կլինեն հունիսի 16-ին եւ 23-ին, 3 ժամ տեւողությամբ։ Դուք ստանալու եք նաև առաջադրանքներ, որոնք կօգնեն մատուցված նյութը կիրառական դարձնել ձեր կյանքում։ Հաջողությամբ ավարտելու դեպքում կստանաք հավաստագիր։