Թու՛յլ տվեք մի փոքրիկ գաղտնիք բացահայտել. ձեզ շրջապատող մարդիկ դատում են ձեր յուրաքանչյուր քայլը․․․
Դժբախտաբար, մարդիկ հակված են դատել միայն այն, ինչ տեսնում են: Օրինակ՝ եթե դուք աշխատանքից ուշացել եք, այս հանգամանքի ավտոմատ վերլուծությունը կլինի այն, որ դուք անպատասխանատու եք և չեք կարողանում տնօրինել ձեր ժամանակը: Ինչու՞ նրանք չեն կարողանում տեսնել դժբախտ պատահարի հետևանքով ձեր ճանապարհին առաջացած խցանումը կամ ձեր օգնության կարիքն ունեցող հիվանդ երեխային:
Որտե՞ղ ենք մենք սխալվում․
Այստեղ խնդիրը այն է, որ հավանաբար դուք էլ եք նույն բանն անում: Մենք հավատացած ենք, որ այլոց խնդիրները նրանց անկատար լինելու արդյունքն են, իսկ մեր խնդիրները կախված են հանգամանքներից:
Սխալը ավելի վատն է դառնում, երբ ինքներս մեզ ներկայացնում ենք գերակա դիրքերում:
Ինքներդ ձեզ հարց տվեք. դուք այլոց գործողությունները նկարագրելիս հաշվի առնո՞ւմ եք նրանց իրավիճակը: Դուք միշտ գիտե՞ք ձեր խնդիրների պատճառը կամ արդարացում ունե՞ք դրանց համար:
Սա հայտնի երևույթ է և կոչվում է սխալ խորքային մեկնաբանում: Եթե կարողանաք բացահայտել և սահմանել ՍԽՄ-ի արդյուքները, ապա հնարավություն կունենաք ամուր փոխհարաբերություններ հաստատել և՛ տանը, և՛ աշխատավայրում:
Ինչո՞ւ է սա տեղի ունենում․
Մենք պատճառները գտնում ենք միայն այնտեղ, որտեղ փնտրում ենք:
Սակայն այս ամենի լավ կողմն այն է, որ գոյություն ունի ՍԽՄ-ի ազդեցության տակ լինելը որոշելու եղանակ: ՍԽՄ-ի դեմ պայքարող ամենամեծ ուժը ժամանակն է: Փորձերը ցույց են տալիս, որ որքան մեծ է պատահարի և մեկնաբանության միջև եղած ժամանակային տարածությունը, այնքան ավելի մեծ է իրավիճակի կարևորությունը հաշվի առնելու ձգտումը:
Ի՞նչ կարող եք անել․
Թու՛յլ տվեք՝ որքան հնարավոր է երկար ժամանակահատված ընկած լինի կատարվածի և մեկնաբանության միջև:
Ղեկավարի սենյակից դուրս գալուց հետո հանգստացեք՝ նախքան նրա սթրեսային վարքի պատճառները որոշելը:
Մի՛ մոռացեք հետևյալ թևավոր խոսքը․ «Ձեզ նրանց տեղում պատկերացրեք»: Հնարավոր է, որ սա թևավոր խոսք է, բայց իրականության մեջ հենց նույն բանն է կատարվում: Ձեզ սովորեցրեք հետևյալ հարցը տալուն. եթե ես նույն դրության մեջ լինեի, արդյո՞ք ես ավելի լավ կվարվեի:
Մի փոքր խոնարհության, մտածելակերպի և ժամանակի միջոցով մենք կարող եք առնվազն բարելավել այլոց վերաբերյալ մեր դատողությունները և մեր աշխատավայրը, տունն ու հասարակությունը դարձնել ավելի լավը:
Բեն Դրեյք