Անհայտ փաստեր հանճարի մասին

«…այժմ նա պատկանում է դարերին»

Ու՞մ մասին է սա. Նապոլեոնի՞, Ալեքսանդր Մեծի՞, Էզենհաուերի՞. ո՛չ… Իսկ միգուցե Լյութերի՞, Կալվինի՞, Ուեսլիի՞:

Նորից պատասխանը «ո՛չ» է:

Իհարկե, կասկած չկա, որ սա հայտնի մեկի մասին է ասվել, մի հզորագույն և համոզիչ անձնավորության:

Իհարկե, մարդ կարող էր հիացած լինել նրա հաջողությամբ: Դա պայմանավորված էր նրանով, որ երբ նա յոթ տարեկան էր, իր ընտանիքը ստիպված էր սեփական տնից դուրս գալ՝ իրավական խնդիրների պատճառով : Նա ստիպված էր աշխատել՝ իր ընտանիքին օգնելու համար:

Դեռ 9 տարեկանում փոքրիկ ամաչկոտ տղան կորցրեց իր մորը: 22 տարեկանում նա կորցրեց խանութի գործավարի աշխատանքը: Նա ցանկանում էր սովորել իրավաբանական դպրոցում, սակայն իր կրթությունը բավարար չէր: 23 տարեկանում  փոքրիկ խանութում գործընկեր դառնալու համար նա պարտք վերցրեց: Երեք տարի անց մահացավ նրա գործընկերը՝ թողնելով նրան հսկայական պարտքեր, որոնք մարելու համար տարիներ պահանջվեցին: 28 տարեկանում ամուսնության առաջարկ արեց մի աղջկա,ում հետ 4 տարի ընկերություն էր արել, սակայն վերջինս մերժեց առաջարկը: Երիտասարդական այդ սերը, ցավոք, ավարտվեց աղջկա մահով:

37 տարեկան հասակում՝ իր երրորդ փորձի արդյունքում, նա վերջապես ընտրվեց Կոնգրեսի անդամ: 2 տարի անց, սակայն, նրան չհաջողվեց վերընտրվել: Ավելացնենք, որ այդ ժամանակ նա խիստ նյարդային լարվածության մեջ հայտնվեց: 41 տարեկանում, ավելի մեծ ցավ. նրա 4 տարեկան որդին մահացավ:

Հաջորդ տարի նրան չհաջողվեց համայնքային աշխատակցի պաշտոնը զբաղեցնել:

45-ում նա պայքարեց Սենատում անդամության համար, սակայն կրկին պարտվեց: 2 տարի անց նա պարտվեց փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելու մրցակցության մեջ:

49 տարեկան հասակում նա կրկին ձախողվեց Սենատում:

Այս ամենին ավելացնելով անվերջանալի քննադատությունը, թյուրըմբռնումները, տգեղ և ստահոդ շշուկները և դեպրեսիայի խորը շրջանները, հասկանալի է, որ զարմանալի չէր բազմության կողմից արհամարհանքը:

51 տարեկանում, սակայն, նա ընտրվեց ԱՄՆ-ի նախագահ… մինչդեռ նրա պաշտոնավարման երկրորդ ժամանակաշրջանն ավարտվեց իր սպանությամբ:

Նա պառկած էր մի փոքրիկ բնակարանում՝ իր սպանվելու վայրից ոչ շատ հեռու, եւ իր երբեմնի նախատողը՝ Էդվին Սթենթոնը, ճառեց այն պատվավոր մահախոսականը, որ վերևում մեջբերվեց։ Հիմա դուք գիտեք, որ դա ասվել է ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաոգեշնչող և բարձր գնահատվող նախագահի՝ Աբրահամ Լինքոլնի մասին:

Որքա՜ն տարօրիանակ ենք մենք: Արբած լինելով կուրացնող լույսերից, հասարակության փոփոխական ծափերից, հաջողության մոլուցքից՝ մենք հազվադեպ ենք նշմարում այն ուղիները, որոնք տարել են դեպի այդ խարխուլ և անցողիկ բարձունքը: Մեծ դժվարություններ, անարդար և անարժան չարաշահումներ, մենություն և կորուստ, ստորացուցիչ անհաջողություններ, խորը հիասթափություններ:

Որքան անհեռատեսական է. փոխարենն ընդունելու այն փաստը, որ ոչ ոք չի արժանանում առաջնորդելու իրավունքին՝ առանց անցնելու ցավի, տառապանքի և անհաջողության միջով, իսկ մենք զայրանում ենք այդ «ինքնակոչների» վրա: Մենք նրանց որպես թշնամիների ենք վերաբերում, այլ ոչ՝ որպես ընկերների: Մենք մոռանում ենք այն մասին, որ մեծության պիտակները չեն բաժանվում հենց այնպես: Նրանք արագ չեն կպչում մաշկին, ինչպես դաջվածքները:

Ո՛չ, նրանք, ովքեր իսկապես արժանի են, որ իրենց հետևեն, վճարել են իրենց տուրքերը: Նրանք դուրս են եկել հնոցից՝ հալված, ծեծված, ձևափոխված և թրծված: Կամ, ինչպես մեկն է նշում, նրանք կրում են «մտրակի և վերքերի սպիները», որոնք կապում են իրենց ամբողջ մարդկությանը:

Զարմանալի չէ, որ երբ նման մարդիկ ժամանակից տեղափոխվում են հավերժություն, նրանք «պատկանում են դարերին»:

Comments

comments