Մտապահի՛ր հաջողության գրավականը և գործի՛ր

Կյանքում հաջողակ լինելու համար պարտադիր չէ  ծնվել և մեծանալ բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքում: Կան որոշակի սկզբունքներ, որոնք հիմք են հանդիսանում հասնելու մեր նպատակներին ու երազանքներին: Ահա դրանցից մի քանիսը.

1. Ունեցե՛ք հստակ նպատակ

Հաջողության հասնելու համար կարևոր է իմանալ, թե ինչ եք ուզում: Պետք է հստակեցնել երազանքն ու գնալ դրան ընդառաջ:  Նպատակը պետք է  լինի ձեր անձնականը և  թելադրված չլինի շրջապատի կողմից:

2. Օգտագործե՛ք երևակայության զորությունը

Աշխատանքում կամ աշխատանքից դուրս ժամանակ առ ժամանակ  պատկերացրեք, թե ինչպիսին կուզենայիք ձեզ տեսնել: Ձեր երևակայության մեջ պատկերեք, այն նոր մարդու կերպարը, ով հաջողության շնորհիվ  հասել է իր նպատակին:

3. Անընդհատ կրկնե՛ք

Հաջողության մասին  շարունակական մտորումները կկենտրոնացնեն ձեր միտքը դրա վրա, և կօգնեն  ծրագրավորելու ձեր ենթագիտակցությունը հաղթանակի համար:

4. Ծրագրավորե՛ք

Հաջողությունն ուղեկցում է նրանց, ովքեր կարողանում են արդյունավետ տնօրինել իրենց ժամանակը:  Օրվա անելիքների ծրագրավորումը դարձրեք սովորություն: Այդ կերպով կբարձրացնեք աշխատանքի արդյունավետությունն ու  անիմաստ  չեք վատնի ձեր թանկարժեք ժամանակը:

5. Աշխատե՛ք

Հաջողության հասնելու համար պետք է աշխատել: Հենց այնպես ոչինչ չի լինում: Անհրաժեշտ է ակտիվ, նպատակասլաց գործողություն դեպի ձեր երազանքը: Միևնույն ժամանակ չպետք է  ճնշում գործադրեք ինքներդ ձեզ վրա: Գտեք ձեր ռիթմը և համատեղեք աշխատանքը հանգստի հետ:

6. Կատարե՛ք առաջին քայլը

Հաջողության հասնելու համար պետք է գործեք: Այսօրվա գործը վաղվան միք թողնի:   Եվ այդպես շարունակ:

7. Մի՛ մոռացեք ներշնչման մասին

Պարբերաբար օգտագործեք ներշնչման տարբեր աղբյուրներ: Ցանկացած ինֆորմացիա գրանցվելով ձեր ենթագիտակցության մեջ, կարող է դառնալ հաջողության հասնելու մի նոր գրավական: Հավատացեք դրան և ձեր  կարողություններին:

8. Գնացե՛ք մինչև վերջ

Մի հանձնվե՛ք: Թույլ մի տվեք անհաջողություններին խաթարել ձեր ընթացքը: Ցանկացած նոր ձեռնարկ հասցրեք իր նպատակին: Ժամանակավոր անհաջողություններին վերաբերվեք հանգիստ, դրանցից դասեր քաղեք և շարժվեք առաջ:

9. Ծառայե՛ք ուրիշներին

Եթե ցանկանում եք հաջողության հասնել, ապա ձեր նպատակը պետք է լինի մարդկանց օգնելը, այլ ոչ թե հարստություն կուտակելը: Մտածեք մարդկանց մասին, առաջարկեք նրանց օգտակար ծառայություններ, իսկ դրանց դիմաց ստացած դրամը ընդունեք որպես ձեր աշխատանքի գնահատական:

10. Փոխվե՛ք

Որպեսզի հաջողությունը ժպտա, անհրաժեշտ է անդադար աճել և զարգանալ: Անդադար զբաղվեք ինքնազարգացմամբ և հաջողությանը արժանի մարդ կդառնաք:

11. Շնորհակա՛լ եղեք յուրաքանչյուր ձեռքբերման համար

Ուրախացե՛ք ձեր հաջողություններով, և դրանք կբազմապատկվեն: Սա ամենակարևոր դասերից մեկն է: Մշտապես օգտվեք դրանցից: Շնորհակալություն հայտնեք Բարձրյալին  ձեռքբերումների համար:  Եղե՛ք հաջողակ:

Թարգմանեց՝  Կարեն Մանուկյանը

Comments

comments