Քո երազանքը քո ձեռքերում է

Բոլոր մարդիկ էլ երազանքներ ունեն, բայց քչերն են իրականացնում իրենց երազանքները: Բոլորի մեջ էլ ավելիին ձգտելու և ավելին անելու ցանկություն կա, բայց, ցավոք սրտի` ոչ բոլոր մարդիկ են հաջողության հասնում կյանքում: Ինչու՞: Ո՞րն է հաջողակ և անհաջողակ մարդկանց հիմնական տարբերությունը…

Իրականում երազանքներին հասնելու կամ չհասնելու պատճառները թաքնված են մարդու ներսում: Հաճախ նույն տանը ծնված, նույն անհնարին կամ հնարավոր դժվարությունների միջով անցած մարդկանցից մեկը հասնում է մեծ հաջողությունների, մյուսը հուսահատվում է`պատճառաբանելով, թե սխալ ընտանիքում կամ երկրում է ծնվել:

Տեղին է հիշել Աբրահամ Լինկոլնի խոսքերը, «Բոլոր մարդիկ յուրօրինակ են ծնվում, բայց, ցավոք սրտի, ծնվածներից շատերը մահանում են կրկնօրինակված»: Այլ խոսքերով կարելի է ասել, որ բոլոր մարդիկ ունեն երազանքները իրականացնելու անհրաժեշտ ներուժը, բայց քչերն են իրենց ներուժն օգտագործում:

Ինչու՞ է սա այսպես: Ինչու՞ է մարդկանց մեծեմասնությունը հուսահատվում և հարմարվում կյանքին, հանգամանքներին և իրադարձություններին: Այս հարցի պատասխանը գտնելը թողնելով ընթերցողին`մենք կքննարկենք հիմնական բնութագրիչ հատկանիշները, որոնք օգնում են մարդկանց` հաջողվելու իրականացնել իրենց երազանքները.

  • Հարցրու ինքդ քեզ`ո՞րն է իմ երազանքը և ինչու՞ է դրա իրականանալն այդքան կարևոր ինձ համար: Անհատը պետք է հասկանա և ճանաչի իր երազանքը
  • Զարգացրու հետևյալ հատկանիշները` նպատակասլացություն, աշխատասիրություն, երկաթե կամք, դժվարությունները հաղթահարելու գինը վճարելու պատրաստակամություն
  • Կիսիր քո երազանքները ճիշտ մարդկանց հետ և երբեմն էլ օգնություն խնդրիր նրանցից: Այստեղ տեղին է նշել Սթիվ Ջոբսի խոսքերը. «Մարդկանցից շատերը պատրաստակամ չեն օգնություն խնդրելու, և հենց սա հիմնական տարբերությունն է այն մարդկանց միջև, ովքեր քայլ են անում և ովքեր` ոչ…»
  • Մի վախեցիր ապագայից. միակ բանը, որից պետք է վախենալ`վախն է: Այստեղ Սթիվ Ջոբսը շարունակում է իր նախորդ միտքը. «Մարդը պետք է քայլ անի և չվախենա ձախողվելուց, երբեմն` խիստ ձախողվելուց: Եթե դու վախենում ես ձախողվելուց, ապա երբևիցե դու չես էլ հաջողի»: Սթիվ Ջոբսը իր օրինակն է բերում, երբ տասներկու տարեկան հասակում զանգել է մի մեծահարուստ հաջողակ բիզնեսմենի, իր երազանքի մասին պատմել նրան և աշխատանք խնդրել`այն իրականացնելու համար: Այստեղ Սթիվը համառոտ պատմել է այդ մասին

Որպես երափակիչ միտք` գնահատման ենթարկիր քո երազանքը: Ի՞նչ է այն տալիս քեզ և քեզ շրջապատողներին`ընտանիքիդ, սիրելիներիդ, ընկերներիդ, երկրիդ և ի վերջո` մարդկությանը, ի՞նչ է այն տալիս միջավայրին:

Եսակենտրոն երազանքը իրական բավականություն չի պատճառում: Ենթադրենք` իմ երազանքն իրականացավ. սա ի՞նչ կտա իմ շրջապատին: Հաճախ երազանքների իրականացման գաղտնիքը կայանում է այս հարցի ճիշտ պատասխանն իմանալու մեջ:

Հիշի’ր. քո երազանքը քո ձեռքերում է…

Հասմիկ Բաբայան

Comments

comments