Ցանկանու?մ եք իմանալ, թե ինչու են մեր օրերում շատ աշխատակիցներ կենտրոնացնում իրենց ուշադրությունը տնօրենի վրա: Որովհետև տնօրենը վերահսկում է՞ նրանց աշխատանքը: Դա ճիշտ է, բայց դա հիմնական պատճառը չէ: Որովհետև տնօրենը բանալի ունի՞ դեպի չլսված գանձերը՝ աշխատանքում բարձրացումներ կամ աջակցություն նրա կողմից: Կրկին ճիշտ է, բայց դա էլ չէ:
Աշխատակիցները կենտրոնանում են տնօրենի վրա, որովհետև շատ ավելի հեշտ է բողոքել մեկ ուրիշից, ով փչացնում է իրենց աշխատանքային կյանքը, քան պատասխանատվություն վերցնել սեփական կարիերայի, գործողությունների, խնդիրների և որոշումների համար՝ զսպելով սեփական ոչ կառուցողական պահվածքը:
Մինչ փոքր թվով մարդիկ կարող են մտածել, որ ողջ այդ երեխայական պահվածքը հետաքրքրաշարժ ու շահութաբեր է, ես երաշխավորում եմ, որ Ձեր տնօրենը դա զվարճալի չի համարում: Ոչ մի դեպքում: Ինչ է՞ դա: Իսկ չե՞ս մտածում որ տնօրենդ տեղյակ է այդ ամենին: Գուցե նա միկրոկառավարող խելագար է, բայց հիմար չէ:
Դու կարծում ես քո տնօրենը չի՞ նկատում որ դու հիմար ժպտում ու ծաղրում ես, երբ նա դեպի սենյակ է քայլում : Կարծում ես նա չի՞ կարող հասկանալ քո մարմնի լեզուն : Կամ նա չունի՞ մարդիկ, ովքեր պատմում են նրան, թե ինչ է կատարվում բեմի ետևում:
Ես եղել եմ կառավարիչ ու գործադիր ավելին քան 20 տարի և ամենայն համոզվածությամբ կարող եմ պատմել. եթե նույնիսկ քո տնօրենը ամբողջովին անտեղյակ է, նա արդեն գիտի քո մասին այն ամենը ինչը իրեն պետք է:
Այս ամենի հետևությունը այն է, որ դու ունես ընտրություն և դա միակ, ամենակարևոր ընտրությունն է, որ ամեն մի աշխատակից կայացնում է.
Դու պատրաստվում ես լինել լա՞վ թե՞ վատ աշխատակից: Դու պատրաստվու՞մ ես հավատալ ինքդ քեզ, կերտել քեզնից լավագույնը և վստահել, որ այդ վերջում կվարձահատուցվի: Թե՞ դու պատրաստվում ես անցնել խավար կողմը և անցկացնել քո կյանքը նախանձով, բարկությամբ և դառնությամբ:
Եթե քո պատասխանը առաջինն է, ապա դու պետք է ուշադրություն դարձնես հետևյալին…
7 հատկանիշներ, որոնք կառավարիչները չեն կարող դիմադրել
- Դու անում ես ամեն ինչ աշխատանքը լիարժեք կատարելու համար:
Սա ամեն կառավարչի ցուցակի առաջին կետն է, որ նրանք ամենից շատ գնահատում են իրենց աշխատակիցների մեջ: Սա իմ առաջին դասերից մեկն էր, որ ես վաղ սովորեցի, և այն մեծ փոփոխություն մտցրեց իմ կարիերայի մեջ:
- Դու կատարում ես խոստումներդ:
Երբ ասում ես, որ պատրաստվում ես անել մի բան հստակ ժամկետով, դու գտնում ես ճանապարհը այդ անելու: Երբ ասում ես, որ այս ինչ բանը կարժենա x դոլար, քո տնօրենը կարող է այդ հանգիստ տանել բանկ: Դու վերցնում ես պատասխանատվությունը, և քո տնօրենը այլևս կարիք չունի մտահոգվելու: Միայն իմանալով, որ դու քո տեղում ես՝ դա նվազեցնում է քո տնօրենի սթրեսը:
- Դու քաջ ես:
Դու գիտակցում ես, որ բիզնեսը հաղորդակցությամբ լի սպորտ է, և դու պատրաստ ես ընդունելու որոշ հարվածներ: Դու կարող ես ընդունել պատիժները: Մրցակցությունը քեզ հրեշ չի դարձնում: Հակամարտությունը քեզ չի վախեցնում: Դու երևալուց չես ամաչում: Ավելին դու վարձատրվում ես դրա համար:
- Դու մարտահրավեր ես նետում ներկա իրավիճակին:
Դու անկեղծ ես,շիտակ, ինքնավստահ և հարմարավետ քո սեփական կաշվի մեջ: Դու ասում ես ամենն, ինչպես որ կա և այն ինչ քո մտքին է: Դու չես փորձում քաղցրացնել դառը ճշմարտությունը: Դու չես թաքնվում, երբ դու մի բան չգիտես, դու ասում ես հենց այդպես: Հեղինակությունը քեզ չի վախեցնում, դու չես վերաբերվում քո տնօրենին կամ ընկերությանը ինչպես անդրաշխարհից մի դևի:
- Ստեղծագործ լուծումներ ես տալիս խնդիրներին:
Դու նայում ես իրերին տարբեր անկյուններից: Որքան դժվար է խնդիրը, այնքան մարտահրավերը մեծ է, այնքան ավելի շատ ես փորում՝ գտնելու պատասխանը: Դու ապրում ես խնդիրներ լուծելու համար:
- Ունես սուր ուշադրություն և կենտրոնանալու կարողություն:
Դու չես կորցնում կենտրոնացումդ տագնապի առաջին նշանից կամ բարդությունից: Հակառակը, դու հանգիստ ու հաստատուն ես: Դու մնում ես կենտրոնացած, երբ մնացած բոլորը վազվզում են շուրջ բոլորը, ինչպես գլուխները կտրած հավեր: Դու կարգավորված կղզի ես քաոսի օվկիանոսում:
- Դու քիչ օժանդակության կարիք ունես:
Դու չես գանգատվում ու դժգոհում: Դու կարիք չունես, որ քո ձեռքը բռնեն ամեն փոքր բանի համար: Դու թեթև ես տանում ամեն ինչ: Դու ունես բանականորեն հաստ կաշի: Մարդիկ կարիք չունեն քո շուրջը նրբորեն քայլելու և մտահոգվելու քեզ չնեղացնելու համար:
Երաշխավորված է. այս հղումը ենթադրում է, որ քո տնօրենը ինքնավստահ ու բավականին իրազեկված է կարգավորելու և օգտվելու աշխատակցից, ով ունի այս բոլոր հատկանիշները:
Հաստատ դրանցից ոչ բոլորն են ջանք պահանջում:Բայց էությունն այն է, որ դու չես կարող կառավարել քո տնօրենին: Դու կարող ես միայն ինքդ քեզ կառավարել:
Այս տեսանկյունից նայիր: Եթե դու աշխատում ես մի տգետ տնօրենի մոտ, վաղ թե ուշ դու դուրս կգաս և կաշխատես մեկ այլ լավի մոտ: Դու կարող ես համբուրել մի քանի գորտի, որ խոսեն, բայց ի վերջո դու կգտնես մեկին կամ ավելի լավին, ով գիտի թե ինչ են իրենք անում և գիտի ինչպես ճանաչել մի աշխատակցի, որը յուրահատուկ է:
Եվ երբ դա պատահի, այս խորհուրդը միանգամից կգա: Եվ գիտե՞ս ինչ: Եթե դու կարողանաս վարպետանալ այս հատկանիշներում կամ գոնե հիմնականներում, ապա մի օր դու կդառնաս տնօրեն: Եվ դու կլինես շատ լավ մեկը, ով ոգեշնչում է իր աշխատակիցներին լինել լավագույնը: Առանց կատակի: