Որպես հասարակության լիարժեք անդամ` ամեն մարդ իր կարողության չափով, պետք է մաս կազմի այդ հասարակության զարգացմանը, հոգսի պակասեցմանը և ներդրում կատարի ապագայի համար: Սակայն առօրյա կենցաղային մտածելակերպը հեռացնում է մարդուն անշահախնդիր ծառայելու գաղափարից: Կամավորությունը շատերի մոտ ասոցացվում է որպես պարապ մարդկանց զբաղմունք, անվճար աշխատուժ, հետաքրքիր ժամանց:
«Ապրի՛ր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնը հրավիրում է միասին մասնակցելու շաբաթօրյակի Հանքավանի Շողիկ ճամբարում (ծառաներկում, տարածքի մաքրություն, նստարանների ներկում և այլն):
Շողիկ ճամբարում կազմակերպվում են մշակութային, հայրենասիրական և քրիստոնեադաստիարակչական բնույթի ծրագրեր, որոնց ամեն տարի հազարավոր երեխաներ և երիտասարդներ են մասնակից լինում:
Դառնալով կամավոր՝ Դու ևս մասնակից ես դառնում այս նվիրական գործին:
Մասնակիցների համար կկազմակերպվի նաև հետաքրքիր ժամանց և խաղեր:
Բոլոր ցանկացողները կարող են գրանցվել այստեղ՝ https://goo.gl/forms/7gvv0RiaUzABhCyD2, կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին, իսկ հարցերի և այլ մանրամասների համար՝ զանգահարել 096002383 հեռախոսահամարին:
Կամավորների ընտրությունը կկատարվի հարցազրույցի միջոցով: