Որքանո՞վ եք հմուտ հաղորդակցության մեջ։
Խոսել, լսել, գրել, և կարդալ առավել արդյունավետ։ Հաղորդակցությունը այն կարևոր հմտություններից է, որ կարիք ունեք ձեր առօրյայում։ Եթե դուք ցանկանում եք դառնալ վարպետ հաղորդակցման մեջ, դուք կարիք ունեք բարձրացնել ձեր արդյունավետությունը՝ սկսած «փոխանցողից» մինչև «ընդունող», դուք կարիք ունեք ձեզ հարմարավետ զգալ հաղորդակցման տարբեր ձևերի մեջ՝ դեմառդեմ, օնլայն, գրավոր, և այլն։
Այսպիսով, ինչպե՞ս բացահայտել ձեր հաղորդակցման իրական կարողությունները։ Առաջարկում ենք անցնել կարճ թեսթ՝ դրանք բացահայտելու համար։
Յուրաքանչյուր հարցի համար ընտրեք ձեզ ԱՌԱՎԵԼ բնորոշող պատասխանը՝ վանդակում նշելով՝ Ոչ մի դեպքում՝ 1, Հազվադեպ՝ 2, Երբեմն՝ 3, Հաճախ՝ 4, Շատ հաճախ՝ 5 միավոր։ Ունեցեք ձեզ մոտ թուղթ և գրիչ, լրացրեք համապատասխան վանդակները՝ պահպանելով գաղտնիությունը և «ինքդ քեզ հետ անկեղծ լինելու» պայմանը։
Այժմ գումարեք վանդակների թվերը և համեմատեք՝
15-35 | Դուք կարիք ունեք աշխատելու ձեր հաղորդակցման հմտությունների վրա։
Դուք բավարար չեք պարզաբանում խոսքը ձեզ համար, հնարավոր է, որ ձեր կողմից ընկալվող խոսքը ոչ ճիշտ է։ Լավ լուրն այն է, որ տրամադրելով ուշադրություն հաղորդակցման ուղիների մասով, դուք կարող եք ազդել ձեր աշխատանքի որակի վրա և վայելել առավել լավ հարաբերություններ ձեր կոլեգաների հետ։ |
36-55 | Դուք բավականին լավ հաղորդակցվող եք, բայց այնուամենայնիվ դուք ժամանակառժամանակ բախվում եք հաղորդակցման խնդիրների հետ։
Տրամադրեք ժամանակ վերանայելու հաղորդակցման սկզբունքները, հատկապես կենտրոնացեք բարելավելու խոսքի փոխանցման արդյունավետության վրա։ |
56-75 | Հրաշալի է։ Դուք հասկացել եք հաղորդակցման մեջ ձեր դերի մասին, երկու դերում էլ, երբ ուղղարկում եք խոսքը և երբ հանդիսանում եք այն ընդունող։ Դուք կանխատեսում եք խնդիրները, ընտրում եք խոսքը փոխանցելու լավագույն տարբերակը։ Մարդիկ ընդունում ձեզ ձեր պարզ և հասկանալի հաղորդակցվելու կարողությունների համար և գնահատում են ձեր լսելու կարողությունը։ |
Հասկանալով հաղորդակցման պրոցեսը՝ դուք ավելի կհասկանաք ձեր դերը դրանում, կընդունեք, թե ինչ է պետք ավելի արդյունավետ լինելու համար, կկանխատեսեք խնդիրները՝ նախքան դրանց առաջանալը, կբարելավեք արդյունավետ հաղորդակցվելու կարողությունը՝
Հաղորդակցման աղբյուրը(դուք) կոդավորում է միտքը(ձևակերպում է), ապա ուղղում խողովակ(խոսք, գրություն, վարմունք)։ Հաղորդակցման ընդունող հատվածը(ձեր զրուցակիցը) վերակոդավորում(վերաձևակերպում) է այն ըստ իր ընկալումների և փորձառական համակարգի և արձագանքում(վերադարձնում) իր հասկացածը աղբյուրին։
Փնտրելով ձեզ նշված ցիկլի տարբեր օղակներում՝ բացահայտեք, թե առավելապես ո՞ր բաժիններում եք կաղում կամ ունեք առավելություն։ Այս հարցում ձեզ կարող են օգնել նշված թեսթի արդյունքները։
Այսպիսով՝
Աղբյուր․ ծրագրեք ձեր ասելիքը։
Նախքան հաղորդակցվելը՝ տրամադրեք ժամանակ հստակեցնելու համար ի՞նչ եք ցանկանում ասել, և ինչո՞ւ եք ցանկանում ասել։ Մի վատնեք ժամանակ անօգուտ ինֆորմացիա փոխանցելու վրա, մի վատնեք լսողի կամ ընթերցողի ժամանակը։ Շատ հաճախ մարդիկ շարունակում են խոսել կամ գրել, քանի որ մտածում են, որ դրանով կկարողանան անպայման պատասխանել բոլոր հարցերին։ Հաճախ պարզապես նրանք շփոթմունքի մեջ են գցում լսողին։ Ծրագրեք ձեր հաղորդակցման կերպը։ «Որքան պարզ, այնքան լավ»․ ձգտեք լինել արդյունավետ և գործնական։
Կոդավորում՝ պատրաստեք պարզ, լավ մշակված խոսք։
Երբ դուք գիտեք ինչ ասել, պետք է հասկանալ, որ խիստ կարևոր է, թե ինչպես կասեք այն։ Դուք պատասխանատու եք խոսքի մաքուր և պարզ հաղորդման համար։ Սրան հասնելու համար ոչ միայն պետք է հոգ տանեք, թե ինչ եք ասելու, այլև թե ինչպես դիմացինի կողմից կհասկացվի այն։ Քանի դեռ մեր խոսքը ուղղարկվում է առանց հաշվի առնելու դիմացինի առաջնահերթությունները, ապա մեր մտքի մի մասը կարող է կորած լինել։
Միջոց՝ բանավոր, կամ գրավոր։
Ընտրեք անհրաժեշտ բառեր և «մարմնի լեզու», որը կօգնի դիմացինին ձեզ առավել լսելու և հասկանալու համար։ Հաշվի առեք մշակությաին և լեզվական բարիերները, լուծեք այս խնդիրները նախապես։ Խորհրդակցեք մարդկանց հետ, ովքեր փորձ ունեն նշված խնդիրների հետ առնչվելու, կատարեք սեփական հետազոտությունը և պատրաստ եղեք խնդրի հետ առերեսվելու։ Խուսափեք շեղող հանգամանքերից։
Գրավոր հաղորդակցման ժամանակ՝ ստուգեք ուղղագրությունը, ստուգեք ձեր հարաբերությունները, տոնը և այլ նրբություններ։ Եթե դուք մտածում եք, որ ձեր գրածը կարող է սխալ հասկացվել, ապա այդպես էլ լինելու է․ ժամանակ տրամադրեք նորից վերանայելու այն։ Ծանոթացեք այն կազմակերպության կանոնադրությանը և գործելաոճին, որին ցանկանում եք գրել կամ դիմել։ Այլ կարևոր գործոն է հնարավոր նկարներ, աղյուսակներ և դիագրամներ օգտագործելը․ մեկ նկարը փոխարինում է հազարավոր բառերի։
Ապակոդավորում․ օգտագործեք էմպաթիկ լսողությունը։
Էմպաթիկ լսողությունը օգնում է ապակոդավորել խոսքը առավել ճշգրիտ։ Խոսքը լավագույնս հասկանալու համար, դուք պետք է հասկանաք հույզերն ու տողատակի զգացումները, որոնք խոսողը զգում է։ Այստեղ ևս օգնում է «մարմնի լեզուն»։ Այն կարող է ձեր խոսքը դարձնել առավել ազդեցիկ։ Նայելով դեմքի արտահայտությանը, ժեստերին, կանգնելու դիրքին, դուք կարող եք պատկերացում կազմել մարդու՝
- վստահության մակարդակի,
- պաշտպանվողական լինելուն,
- համաձայն լինելուն,
- հասկացողությանը կամ դրա բացակայությանը,
- հետաքրքրության մակարդակին,
- թեմայի մեջ լինելուն,
- ճիշտ կամ սուտ խոսելուն։
Որպես խոսող, հասկանալով լսողի «մարմնի լեզուն», դուք կարող եք հարմարեցնել ձեր խոսքը, դարձնել այն առավել հասկանալի հետաքրքիր և գրավիչ։ Որպես լսող՝ «մարմնի լեզուն» կարող է շատ բաներ ասել դիմացինի խոսքերի մասին։ Դուք կարող եք ընթացքում տալ հարցեր, որոնք կբացահայտեն միմյանց հասկացված լինելը։ Երկու դեպքում էլ դուք ավելի լավ կխուսափեք անհասկացողություններից, եթե այդպիսիններն լինեն։
Ամփոփիչ կետեր։
- Մեծ ջանք է պահանջվում արդյունավետ հաղորդակցվելու համար։ Այնուամենայնիվ դուք կարիք ունեք զարգացնել հաղորդակցման հմտություններ՝ կյանքի պարգևած հնարավորություններից օգտվելու համար։
- Սովորելով անհրաժեշտ արդյունավետ հաղորդակցման հմտությունները՝ դուք կկարողանաք փոխանցել ձեր միտքը մաքուր և արդյունավետ, և հասկանալ ձեզ ուղղված ինֆորմացիան առավել ամբողջական։
- Անկախ նրանից դուք խոսողն եք, լսողը, գրողը, թե ընթերցողը, դուք պատասխանատու եք խոսքի հաղորդման ճշգրտության համար։
- Ուշադրություն դարձրեք խոսքերին և գործողություններին, տվեք ընթացիկ հարցեր և ուշադիր եղեք «մարմնի լեզվին»։
Այս ամենը կօգնի ձեզ ասել այն ինչ նկատի ունեք ասելու, և լսել այն ինչ տրամադրված են եղել ասելու ձեզ։
Հեղինակ՝ Գոռ Հովհաննիսյան